0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Հունան Գյուրջինյանը հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»

20-ամյա դարպասապահ Հունան Գյուրջինյանը հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»։

Հունանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանից՝ «Փյունիկի» ակադեմիայում:

2021/22 թթ. մրցաշրջանում Հունան Գյուրջինյանը «Փյունիկ-05»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության չեմպիոն, իսկ 2022/23 թթ․ մրցաշրջանում «Փյունիկ-06»-ի հետ նվաճել է Հայաստանի մինչև 18 տարեկանների գավաթը։

2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» հետ հանդիպումներին, իսկ 2 տարի անց՝ նույն մրցաշարում Հունանը պաշտպանել է «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի դարպասը Մինսկի «Դինամոյի» դեմ երկու խաղերում։

2023 թվականի ամռանը Հունան Գյուրջինյանը կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Փյունիկի» հետ:

Նախորդ մրցաշրջանում նա «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում։

Հունան Գյուրջինյանը հրավիրվել է նաև Հայաստանի Մ-17, Մ-18  և Մ-19 տարեկանների հավաքականներ։

Մաղթում ենք Հունան Գյուրջինյանին հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ