Մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի 2025/26 թթ․ առաջնությունը։
Առաջին տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուրընկալվեց «Ուրարտու-2»-ին։
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին խաղի վերջնամասում։ Մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին մեր տղաները վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրեց Արտակ Գալստյանը։
Սակայն մեր թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և ընդամենը 4 րոպե անց «Ուրարտուի-2»-ի խաղացող Արսեն Առաքելյանը անկյունայինից հետո գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1:1:
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ առաջնության 2-րդ տուրում ընդունելով «Շիրակ-2»-ին։