Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ Ակադեմիա» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Լևոն Ստեփանյանը։
55-ամյա մասնագետը «Փյունիկ Ակադեմիայի» ղեկը ստանձնել էր 2024 թվականի հուլիսից, իսկ մինչ այդ՝ նրա գլխավորությամբ «Փյունիկ 2007» թիմը դարձել էր Հայաստանի մինչև 18 տարեկանների 2023/24 թթ․ մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր՝ նվաճելով ՈւԵՖԱ Պատանեկան լիգայի մրցաշարի մասնակցության իրավունք։
Լևոն Ստեփանյանի գլխավորությամբ «Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի նախորդ երկու մրցաշրջաններում ընդհանուր առմամբ անցկացրել է 54 խաղ, որոնցում տարել է 23 հաղթանակ, 12 խաղ ավարտել ոչ-ոքի ու կրել 19 պարտություն։
Հայաստանի Առաջին խմբի նախորդ առաջնությունում «Փյունիկ Ակադեմիան» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ստեփանյանին՝ կատարած արդյունավետ ու նվիրված աշխատանքի համար և մաղթում նրան հետագա հաջողություններ մարզչական կարիերայում։