Տեղեկացնում ենք, որ «Փյունիկի» ակադեմիայի սաներ Լևոն Պետրոսյանը և Պետրոս Ալեքյանը վարձակալական հիմունքներով իրենց ելույթները կշարունակեն համապատասխանաբար «Սարդարապատում» և Երևանի «Արարատում»։
Լևոն Պետրոսյանը նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես եկավ «Գանձասարում», որի կազմում անցկացրած 24 խաղում դարձավ մեկ գոլի հեղինակ։
Պետրոս Ալեքյանը 2025/26 թթ․ մրցաշրջանն անցկացրեց ԲԿՄԱ-ում՝ վերջինիս կազմում մասնակցելով 24 խաղի ու դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հաջողություն ենք մաղթում Լևոն Պետրոսյանին և Պետրոս Ալեքյանին նոր ակումբներում։