
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-2»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթականով՝ 3-4 հաշվով: Մեր թիմի կազմում խփած գոլերով աչքի ընկան Վահագն Հայրապետյանը, Հովհաննես Իլանգյոզյանը և Ռոբերտ Մինասյանը:
«Փյունիկ-2»-ը 23 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Հաջորդ խաղը «Փյունիկ-2»-ը կանցկացնի մարտի 28-ին՝ հյուրընկալվելով «Գանձասար-Կապան-2»-ին: