
«Փյունիկ-2»-ն այսօր սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց «Յունիոր Սևանի» հետ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-3 հաշվով:
Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Հակոբ Հակոբկոխյանը:
«Փյունիկ-2»-ը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 28-ին, Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում հյուրընկալվելով «Գանձասար-Կապանին»: