«Հերկուլես» ՖԱ-ի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Վիկտոր Լաֆուենտեն տեղափոխվելով ֆուտբոլային մենեջմենթի ոլորտ՝ նշանակալից ազդեցություն ունեցավ իսպանական ֆուտբոլի վրա:
2018 թվականից մինչև 2022 թվականը Լաֆուենտեն «Մուրսիայում» զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոնը:
2022-2024թթ. Վիկտոր Լաֆուենտեն տեխնիկական տնօրեն է եղել իսպանական «Էլդենսե» ակումբում: Թիմը Լաֆուենտեի օրոք հասել է մինչև Իսպանիայում հզորությամբ երկրորդ առաջնություն՝ Լա Լիգա 2:
Սկաուտինգի և հավաքագրման ոլորտում իր մեծ փորձառության շնորհիվ՝ Վիկտորը առանցքային դեր կունենա թոփ տաղանդների բացահայտման, տրանսֆերային բանակցությունների և նոր գործընթացների մշակման գործում՝ «Փյունիկ» ՖԱ-ի կազմի համալրման ռազմավարության շրջանակում:
Իսպանական ֆուտբոլի վերաբերյալ նրա խորը գիտելիքները կուժեղացնեն ակումբի կազմը և կընդլայնեն «Փյունիկի» ներկայությունը միջազգային ասպարեզում: