0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Տիգրան Ասլանյան

Ասլանյան Տիգրան Վազգենի

Անձնական տվյալներ
31.07.1972

Կրթություն
2005-2010թթ. ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինսիտուտի ֆուտբոլի բաժինը:

Ֆուտբոլիստի կարիերա
1993/94թթ. - Աշտարակի «Քասախ»
1995/97թթ․ – «Ֆիմա»
2000/2001թթ - «Միկա»
1997/1999 – «Էրեբունի»
2002/2004 – «Արարատ»

Տիգրան Ասլանյանը «Միկայի» կազմում դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության կրկնակի չեմպիոն

Մարզչական կարիերա
2005/2009թթ. - «Արարատ»
2009/2013թթ․ – «Միկա»
2013–2020թթ․ – «Ուրարտու»
2014–2015թթ․ – Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական
2016–2017թթ․ – Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական
2017–2020թթ․ – Հայաստանի Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական
2020–2021թթ․ – Հայաստանի Կանանց ազգային հավաքական
2021–2022թթ․ – Ղազախստանի «Ատիրաու», «Արարատ»՝ մինչև 2022թ. ավարտ

«Արարատի» կազմում լինելով դարպասապահների մարզիչ՝ Ասլանյանը 2008 թ. դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող։ Փորձառու մասնագետը 3 տարի անց Երևանի «Միկայում» կրկնել է հաջողությունը։

2013–2014 թթ. Տիգրան Ասլանյանը «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։
Որպես դարպասապահների մարզիչ, տիտղոսներով հարուստ կարիերայի ընթացքում, Ասլանյանը մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, ինչպես նաև բրոնզե մեդալակիր։

Մարզիչը 2016 թվականին մասնակցել է ՖԻՖԱ–ի կողմից կազմակերպված հրահանգիչների դասընթացներին։ Հաջողելուց հետո արդեն երկու տարի է՝ մասնագետը հանդիսանում է ՀՖՖ դարպասապահների դասընթացների հրահանգիչ։

ՈւԵՖԱ B լիցենզիա