32-ամյա մասնագետը որպես ռազմական բժիշկ ծառայել է ՀՀ զինված ուժերում 2014 թվականից 2019-ը։ 2014-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան։ 2020-2021-ը Ղազարյանը օրդինատուրա է անցել նույն համալսարանի սպորտային բժշկության կենտրոնում։ 2023-ի մարտից մեր նորանշանակ բժիշկը ուսանում է ԵՊԲՀ օրդինատուրայի ֆիզիոթերապիայի ֆակուլտետում։
Արեն Ղազարյանը 2019 թվականին աշխատանքի է անցել «Արարատ ՖԱ»-ում՝ որպես գլխավոր թիմի բժիշկ։ Երևանյանը թիմում նա աշխատել է մինչև այս տարվա հուլիս ամիսը։