
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։
30-ամյա բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 16 խաղ, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ադնան Շեչերովիչին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։