Դմիտրի Գունկո. «Որակի առումով սա թիմի վատագույն խաղն էր»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Սարդարապատի» հետ գրանցված ոչ-ոքիից (2։2) հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ․

«Կասեմ, որ միջազգային դադարն ազդեց մեր թիմի վրա։ Շատերը, այսպես ասած, չէին «վերադարձել» հավաքականներից, ու, ընդհանրապես, այսօր կարծես չէին «ժամանել» թիմ։ Որակի առումով սա թիմի վատագույն խաղն էր։

Եվ որքան էլ փորձեցինք թիմին ռիթմի մեջ գցել, տղաները, իհարկե, կորցրել էին խաղային տոնուսը, և մենք կանխազգում էինք նման ընթացքը։

Ցավոք, մեզ չհաջողվեց այս դադարի ընթացքում որևէ ստուգողական խաղ անցկացնել։ Մենք պարզապես մրցակից չգտանք, և դա էլ իր ազդեցությունն ունեցավ։

Բայց այդ ամենով հանդերձ՝ այսօր պահեր ստեղծեցինք, ու եթե իրացնեինք երեք պահերից գոնե մեկը, խաղի ելքը կարող էր կանխորոշվել՝ նույնիսկ 2։1 հաշվի ժամանակ։

Ինչ խոսք, ստանդարտ իրավիճակների ժամանակ մենք այսօր «մինուս երկու» խաղացինք, դրա համար էլ երկուսը խփեցինք և երկուսն էլ բաց թողեցինք։ Ցավոք, այս խաղում ստիպված ենք բավարարվել ընդամենը մեկ միավորով»։

 

Վերջին նորություններ