«Փյունիկի» հարձակվող Վիտինես Շիմոյու Ժոաու Կեմբուն՝ Վիտին, հրավիրվել է Մոզամբիկի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի հանդիպումներին։
Մոզամբիկի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին կընդունի Եթովպիայի հավաքականին, իսկ 4 օր անց՝ նոյեմբերի 17-ին, նույն հավաքականի հետ կխաղա նրա հարկի տակ։
Նշենք, որ «Մամբաները» մեկնարկային երկու տուրերից հետո Սենեգալի ազգային հավաքականի հետ վաստակած 4-ական միավորով գլխավորում են Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության որակավորման J խումբը։
Մաղթում ենք Վիտիին հաջող ելույթներ Մոզամբիկի ազգային հավաքականի առաջիկա խաղերում։