«Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսն առաջին անգամ հրավեր է ստացել իր երկրի՝ Կիպրոսի ազգային հավաքականից, որի կազմում նախապատրաստվելու է Ազգերի լիգայի մրցաշարի C2 խմբի վերջին երկու հանդիպումներին:
Կիպրոսի ընտրանին նոյեմբերի 12-ին Երևանում մրցելու է Հայաստանի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 15-ին տանը կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։
Նշենք, որ Պիկիսը նախկինում ելույթ է ունեցել Կիպրոսի Մ-17 և Մ-21 տարեկանների հավաքականներում՝ վերջինիս կազմում անցկացրած 7 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Ուրախ ենք Յասոնասի համար և մաղթում նրան շարունակական հրավերներ իր երկրի ազգային հավաքականից: