ՀՖՖ գրասենյակում այսօր կայացավ Հայաստանի գավաթի 2026/27 թթ. խաղարկության 1/4 եզրափակիչի վիճակահանությունը։
«Փյունիկի» մրցակիցը կլինի գործող գավաթակիր «Նոան»։ Այս զույգում որպես դաշտի տեր հանդես կգա մեր թիմը։
Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմեցին՝ «Արարատ-Արմենիան» և «Շիրակը», «Ալաշկերտը» և «Վանը», «Միկան» և «Ուրարտուն»։
Նշենք, որ գավաթի խաղարկության բոլոր դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ հանդիպումից, իսկ քառորդ եզրափակիչի հանդիպումները նախատեսված են գալիք տարվա գարնանը։