Հովհաննես Հարությունյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու հանդիպումներին։

Մեր ընտրանին նոյեմբերի 12-ին սեփական հարկի տակ կընդունի Կիպրոսի ազգային հավաքականին, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 15-ին, արտագնա խաղում ուժերը կչափի Լատվիայի հավաքականի հետ։

Նշենք, որ մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը և պաշտպան Էրիկ Սիմոնյանը, որոնք նոր են ապաքինվել վնասվածքներից ու լիարժեք պատրաստ չեն, այս անգամ մեր ընտրանուն չեն միանա։

Հաջողություն ենք մաղթում Հովհաննես Հարությունյանին և Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ