0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն․ Լազար Յովանովիչ, Սևակ Ասլանյան, Սուրեն Հարությունյան

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ։

Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը մեր թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Վերջին նորություններ