0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն․ Էրիկ Վարդանյան, Արամ Քոչարյան

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են կիսապաշտպաններ Էրիկ Վարդանյանը և Արամ Քոչարյանը: Ավարտվել է Էրիկ Վարդանյանի վարձակալության ժամկետը, իսկ Արամ Քոչարյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Էրիկ Վարդանյանն ամռանն էր «Սոչիից» տեղափոխվել «Փյունիկ» և մեր թիմում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: 23-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի աշնանային հատվածում «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Արամ Քոչարյանը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի հունիսին: 25-ամյա ֆուտբոլիստը մեր թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էրիկ Վարդանյանին և Արամ Քոչարյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Վերջին նորություններ