0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» 3 ֆուտբոլիստներ վարձակալությամբ հանդես կգան այլ ակումբներում

«Փյունիկ» ՖԱ-ի 3 ֆուտբոլիստներ՝ պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը և հարձակվող Վրեժ Չիլոյանը վարձակալական հիմունքներով հանդես կգան հայկական այլ ակումբներում։

Վասպուրակ Մինասյանը կշարունակի ելույթները Չարենցավանի «Վանի» կազմում, Էդգար Մովսեսյանը կխաղա ԲԿՄԱ-ում, իսկ Վրեժ Չիլոյանը հանդես կգա Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարում»։

Նշենք, որ Վասպուրակ Մինասյանն ու Էդգար Մովսեսյանը 2021թ․-ի ամռանն էին միացել մեր թիմին։ Առաջնության աշնանային հատվածում Վասպուրակ Մինասյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 2 խաղ, իսկ Էդգար Մովսեսյանը մասնակցել է 10 խաղի և խփել 1 գոլ։

Վրեժ Չիլոյանը մեր թիմի սան է։ «Փյունիկի» կազմում նա իր նորամուտը նշել է 2021թ․-ի մայիսի 20-ին, Գյումրիի «Շիրակի» դեմ (5-1) խաղում, որում դարձել է նաև գոլի հեղինակ։

Ավելացնենք նաև, որ «Փյունիկից» հեռացել է պաշտպան Պերճ Պողիկյանն, ով մեր թիմի սան է։

«Փյունիկ» ՖԱ-ն հաջող մրցելույթներ է մաղթում Վասպուրակ Մինասյանին, Էդգար Մովսեսյանին, Վրեժ Չիլոյանին և Պերճ Պողիկյանին։

Վերջին նորություններ