
«Փյունիկի» երկու ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Սերգեյ Միքայելյանը և հարձակվող Լևոն Վարդանյանը հրավիրվել են համապատասխանաբար Հայաստանի Մ-21 և Մ-19 հավաքականներ։
Սերգեյ Միքայելյանը Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում կնախապատրաստվի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի Սերբիայի Մ-21 հավաքականի դեմ արտագնա խաղին, որը կկայանա մարտի 29-ին։
Լևոն Վարդանյանը Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդին։
Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ կկայանան էլիտ ռաունդի երրորդ խմբի հանդիպումները։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականներին առաջիկա խաղերում։