
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Սերոբ Գրիգորյանը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» հանդես էր գալիս 2016թ․-ի փետրվարից: 27-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել է 14 հանդիպման:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Սերոբ Գրիգորյանին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։