0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Սլովան» - «Փյունիկ». Բախտորոշ խաղ՝ երկու կողմերի համար

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 5-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»:


 «Սլովանի» և «Փյունիկի» միջև նախորդ հանդիպումները

Թիմերի միջև առաջին անգամ ճանապարհները խաչվել են Եվրոպա լիգայի 2017/18թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլում: Առաջին խաղը կայացավ Երևանում, որտեղ «Սլովանը» մեր թիմին հաղթեց 4:1 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելության հասավ ավելի խոշոր՝ 5:0 հաշվով: Հինգ տարի անց, «Փյունիկը» և «Սլովանը» միմյանց հետ հանդիպեցին Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում և այս անգամ «Փյունիկին» հաջողվեց Արտակ Դաշյանի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլերի շնորհիվ առավելության հասնել 2:0 հաշվով:

Մրցաշարային իրավիճակը

Հանդիպումը երկու կողմերի համար էլ մրցաշարային տեսանկյունից մեծ նշանակություն ունի, քանի որ խմբում բոլոր չորս թիմերը դասավորվել են մեծ խտությամբ. «Բազել» (7 միավոր), «Փյունիկ (6 միավոր), «Սլովան» (5 միավոր) և «Ժալգիրիս» (4 միավոր): Այս խմբի զուգահեռ խաղում «Բազելը» սեփական հարկի տակ կընդունի «Ժալգիրիսին:

Ի՞նչ մարզավիճակում են թիմերը

Թե՛ «Սլովանը» և թե՛ «Փյունիկն» իրենց երկրների ներքին առաջնություններում անցկացրած վերջին խաղերում հաղթանակներ են տարել: «Սլովանը» Սլովակիայի Ֆորտունա լիգայի 15-րդ տուրում մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Սկալիցայի» նկատմամբ: «Փյունիկն» իր հերթին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Գյումրիում 1:0 հաշվով հաղթել է «Շիրակին»:

«Սլովանի» առաջատարներից մեկը չի մասնակցի խաղին

«Փյունիկի» դեմ խաղից առաջ, «Սլովանը» զրկվել է թիմի առաջատարներից մեկից: Հանդիպմանը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն, ով թիմի վերջին մարզումներից մեկի ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել:

«Սլովանի» մարզադաշտը

«Սլովանն» իր տնային հանդիպումներն անցկացնում է «Տիհելնե Պոլե» մարզադաշտում (այլ անվանումն է՝ Ֆուտբոլի ազգային մարզադաշտ), որը տեղավորում է 22,500 հանդիսական։ 2013թ.-ի ամռանը քանդված նախկին մարզադաշտի վերակառուցումն ավարտվել է 2019թ.-ին և այստեղ բացի «Սլովանից», իր հանդիպումներն է անցկացնում նաև Սլովակիայի ազգային հավաքականը:

 

Վերջին նորություններ