Լիանա Մկրտչյանը «Փյունիկ» ՖԱ-ի մամուլի նոր խոսնակն է։ Կադրային վերադասավորումը կապված է մեր մեդիա թիմի ընդլայնման հետ։ Նախկին մամուլի պատասխանատու Նարեկ Սարոյանը կլինի ակումբի լուսանկարիչն ու գլխավոր դիզայները։
Լիանա Մկրտչյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ լեզվաբան-լրագրություն մասնագիտությամբ։ 2015-2021 թվականներին Լիանան աշխատել է Vivaro News մեդիա հոլդինգում և պրակտիկանտից հասել է Vivaro News-ի սպորտային բաժնի գլխավոր խմբագրի պաշտոնի։ Մեր նոր մամուլի խոսնակը բազմաթիվ սպորտային հաղորդումների հեղինակն է ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ: 2022 թվականից Լիանան «Փյունիկի» ակադեմիայի լրատվության բաժնի պատասխանատուն է և VNews-ում հոդվածների հեղինակ։
Շնորհավորում ենք Լիանային` մեր ակումբում նոր պաշտոնի կապակցությամբ և մաղթում հաջողություններ։