Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում «Ալաշկերտի» դեմ գոլառատ (3։3) ոչ-ոքիից հետո «Փյունիկի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գյուլբուդաղյանը խոսեց խաղի մասին․
«Իրոք շատ հետաքրքիր խաղ ստացվեց։ Կարող եմ ասել՝ երկու հավասարազոր թիմեր էին։ Ի ուրախություն հանդիսականների՝ գոլառատ ու բուռն խաղ ստացվեց։ Մենք հենց այսպիսի հետաքրքիր խաղ էինք սպասում ու այդպես էլ եղավ։ Ինչ խոսք, խաղավերջում բախտը մեր կողմն էր։
Մենք բոլոր խաղերից առաջ ուսումնասիրում ենք մեր մրցակիցներին ու նախապես պատրաստվում։ Այսօր կարողացանք 3 գոլ խփել ու Պիկիսն էլ, ինչպես ասում են՝ «իր պիկի վրա» էր։ Այնպես որ, ամեն ինչ ըստ սցենարի էր»։