Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Փյունիկն» անցկացրեց իր երկրորդ ստուգողական հանդիպումը: Մեր թիմի մրցակիցը՝ Ռուսաստանի Առաջին լիգայի ներկայացուցիչ «ԲՄԱ-Խաբարովսկն» էր:
Խաղի հենց մեկնարկում մեր թիմի նորեկ Ջոնել Դեսիրեն առաջ մղեց «Փյունիկին», իսկ առաջին կեսի միջնամասում Միխայիլ Կովալենկոն կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ կեսում «Փյունիկին հաջողվեց ևս երկու անգամ արդյունքի հասնել: Աչքի ընկան մեր թիմի մյուս նորեկ՝ Խամես Սանթոսը և Լուկա Յուրիչիչը:
«Փյունիկը» հաղթեց 4:2 հաշվով՝ տանելով այս տարվա առաջին հաղթանակը: