
«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստներ Էրիկ Պապիկյանն ու Հայկ Թաթոսյանը զինվորական ծառայության ընթացքում կխաղան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ԲԿՄԱ-ում։
ԲԿՄԱ-ում 2 տարի հանդես գալուց հետո կիսապաշտպանները կվերադառնան ու կշարունակեն կարիերան մեր ակումբում:
Էրիկ Պապիկյանը 2022/23 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ, իսկ Հայկ Թաթոսյանը 11 խաղում աչքի է ընկել 2 անգամ։