Լուկա Յուրիչիչը ու «Փյունիկը» երկարաձգել են պայմանագիրը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» ու մեր թիմի հարձակվող Լուկա Յուրիչիչը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:

Բոսնիացի հարձակվողը մեր թիմին է միացել 2022-ի ամռանը ու 6 ամսվա ընթացքում դարձել ակումբի առանցքային խաղացողներից մեկը: Յուրիչիչը իր ներդրումն է ունեցել «Փյունիկի» եվրագավաթային հաջողություններում. նա, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: Ներքին ասպարեզում Լուկան մասնակցել է 13 խաղի ու հեղինակել 9 գոլ: Այս ցուցանիշով նա թիմի գործող ռմբարկուն է:

26-ամյա ֆուտբոլիստը նաև ճանաչվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող:

Մեր հարձակվողին մաղթում ենք բազմաթիվ գոլեր ու հաղթանակներ «Փյունիկի» հետ միասին:

Վերջին նորություններ