0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայից երկու թիմ կմասնակցի մեծ մրցաշարի

«Փյունիկ 2007-1» և «Փյունիկ 2008» թիմերը մարտի 14-ից 19-ը կմասնակցեն Սոչիում կայանալիք «Սիրիուսի ֆուտբոլային տարածաշրջան» անունը կրող մրցաշարին։  

Մրցաշարում ընդգրկված են ռուսական ամենահեղինակավոր ակումբների պատանեկան թիմերը՝ «Կրասնոդար», «Սոչի», «Ռոստով» ու «Օրենբուրգ»։ 

Առաջնությունը կայանալու է ՖԻՖԱ-ի մրցակարգով՝ խմբային փուլ, փլեյ-օֆֆեր և եզրափակիչ։ Մրցաշարի հաղթողին, արծաթե և բրոնզե մեդալակիրներին սպասվում են դրամական պարգևներ, բացի դրանից, կհանձնվեն նաև անհատական մրցանակներ՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի, հարձակվողի և ռմբարկուի համար։

«Փյունիկի» թիմերը գլխավոր մարզիչներ Դավիթ Գրիգորյանի ու Սևակ Արամյանի գլխավորությամբ արդեն մեկնել են մրցավայր ու հանգրվանել Սոչիի Օլիմպիական ավանում: Երկօրյա նախապատրաստական շրջանից հետո մերոնք կսկսեն պայքարը:

Ակումբի մամուլի ծառայությունը նույնպես Սոչիում է ու ձեր ուշադրությանը կներկայացնի ամենահետաքրքիրը:

Վերջին նորություններ