«Փյունիկ 2007»-ը դուրս է եկել Սոչիի մրցաշարի եզրափակիչ փուլ` «Նովոտիտորովսկայայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո:
Մեր թիմից գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Ալեքսանյանը, Աշոտ Գրիգորյանն ու Զավեն Խուդավերդյանը: Դավիթ Գրիգորյանի սաները պայքարը սկսել էին խմբային փուլից ու մնում են անպարտելի այս մրցաշարում: Եզրափակիչում մեր թիմը մրցելու է Կրասնոդարը ներկայացնող ակադեմիայի ֆուտբոլիստների հետ:
Հավելենք, որ Զավեն Խուդավերդյանը պայքարում է մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչման համար` 5 խաղում հեղինակած նույնքան գոլով:
Ինչ վերաբերում է «Փյունիկ 2008»-ին, ապա Սևակ Արամյանի սաները նվազագույն` 0:1 հաշվով զիջել են Կրասնոդարի իրենց հասակակիցներին: Վաղը մեր թիմը «Սոչիի» ակադեմիայի սաների հետ կվիճարկի մրցաշարի բրոնզե մեդալները: