0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Դավիդյանը պայմանագիր կնքեց «Փյունիկի» հետ

Ուրախ ենք հայտնել, որ կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը ու «Փյունիկ ՖԱ»-ն պայմանագիր են ստորագրել մինչև 2025 թվականը այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը ռուսական «Խիմկիի» հետ մոտեցել է ավարտին:

Դավիդյանը «Փյունիկին» էր միացել վարձակալական հիմունքներով 2022 թվականի հուլիսին: Դավիթը աստիճանաբար ամրապնդվել է թիմի հիմնական կազմում ու առաջին անգամ հրավիրել Հայաստանի ազգային հավաքական` մարտ ամսին նորամուտը նշելով Կիպրոսի հետ ընկերական խաղում:

««Փյունիկն» ինձ համար ընտանիքի նման է, ուրախ եմ պայմանագրի ստորագրման համար: Առաջին նպատակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվելն է, իսկ հետո, գալիք մրցաշրջանում կփորձեմ օգնել թիմին նաև առաջնությունում առաջին տեղը զբաղեցնել»,-նշեց Դավիդյանը:

Ավարտված 2022/23 մրցաշրջանում նա մեր ակումբում մասնակցել է 31 խաղի` աչքի ընկնելով մեկական գոլով ու գոլային փոխանցմամբ:

Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին պայմանագրի կապակցությամբ ու մաղթում բազում հաղթականեր «Փյունիկի» գույներով:

Վերջին նորություններ