0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Թաոֆիք Ջիբրիլը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 25-ամյա նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլի հետ: Ֆուտբոլիստը մեր թիմ է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»:

Թաոֆիք Ջիբրիլը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական, սլովակական և հայկական ակումբներում: Նիգերիացի ֆուտբոլիստի ամենահայտնի թիմը եղել է սլովակական «Ժիլինան»: 

Ջիբրիլը «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Նա մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Ջիբրիլին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ մեր թիմի կազմում:

Վերջին նորություններ