«Փյունիկը» Վրաստանում շարունակում է ընկերական խաղեր անցկացնել տեղի գլխավոր առաջնության թիմերի հետ:
Մեր տղաները երեկ՝ հուլիսի 3-ին, երկու ընկերական հանդիպում անցկացրին` մրցելով «Թելավիի» և «Սամգուրալիի» հետ:
Եղիշե Մելիքյանի ֆուտբոլիստները առավոտյան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին «Թելավիի» հետ:
Արդեն երեկոյան մեր տղաները խոշոր՝ 7-1 հաշվով հաղթեցին «Սամգուրալիին»: «Փյունիկից» դուբլ ձևակերպեց Լևոն Վարդանյանը, մեկական գոլ էլ հեղինակեցին Լուկաս Վիլելան, Թաոֆիք Ջիբրիլը, Դավիթ Դավիդյանը, Լուկա Յուրիչիչը և փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստը:
Մեր թիմը վրաստանյան հավաքի վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 6-ին՝ մրցելով «Տորպեդո Քութայիսիի» հետ: