«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ:
Հարձակողական ոճի խաղացողը մեր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Մեր նորեկի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Սիանորտին»:
Ռավանելին հանդես է եկել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատ Գրոզնիում», որի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆերեյրան ելույթներ է ունեցել բրազիլական հայտնի ակումբներում` «Աթլետիկո Մարանաենսե» ու «Շապոկոենսե», ինչպես նաև «Սան-Բերնարդո» ու «Պոնտե-Պրետա»:
25-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլային մինչև 20 տարեկանների հավաքական ու մասնակցել 2 հանդիպման:
Պետք է նշենք, որ Ֆերեյրան մեր թիմին հետ մասնակցել է նաև մինչմրցաշրջանային հավաքին:
Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և բազում հաղթանակներ «Փյունիկի» հետ: