Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին»։
Մեր թիմը խորը պաշտպանության պայմաններում միայն երկրորդ խաղակեսի միջնամասում կարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին. Հովհաննես Հարությունյանի դիպուկ փոխանցումից հետո Լուկա Յուրիչիչը գրավեց դարպասը, իսկ հանդիպման վերջնամասում Ջեյմս Սանտոսի փոխանցումից հետո գնդակը 2-րդ անգամ հայտնվեց դարպասում։
«Նարվա Տրանսի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին Ռակվերե քաղաքի մարզադաշտում: