0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Լուկա Յուրիչիչը հեռացավ «Փյունիկից»

Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը տեղափոխվում է ռումինական «Կլուժ»։

Լուկա Յուրիչիչը մեր թիմին էր միացել 2022 թվականի ամռանը հարավկորեական «Գիմպո» ակումբից: 

Յուրիչիչը իր գոլերով օգնեց մեր թիմին նախորդ մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլ գրանցեց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1): Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի մեր վերջին գոլը ևս նրա անվան դիմաց է գրանցված («Փյունիկ» 1-2 «Բազել»):

26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Բացի ռմբարկու լինելուց, Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 

«Ողջույն, Փյունիկի երկրպագուներ, մեկ տարի անց ժամանակն է եկել հրաժեշտ տալու։ Միասին իսկապես անմոռանալի ճանապարհ անցանք, ու ես վայելել եմ ամեն պահը Փյունիկի մարզաշապիկով։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել սիրո ու աջակցության համար։ Երևանը ու Փյունիկը հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում։ Առա՜ջ, Փյունիկ»,-ասաց Լուկան՝ դիմելով երկրպագուներին։

Մեր թիմից հեռանալուց առաջ Լուկան 3 նոր ռեկորդ սահմանեց եվրագավաթների հայկական ակումբների ռմբարկուների շրջանում.ամենաշատ գոլերը (6), անընդմեջ գոլեր (4 խաղ), Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու (4 գոլ):

«Փյունիկի» գույներով Յուրիչիչը ընդհանուր անցկացրեց 46 հանդիպում, դարձավ 25 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Շնորհակալություն ենք հայտնում Լուկային և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Վերջին նորություններ