Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում տանտերի կարգավիճակով ընդունեց ԲԿՄԱ-ին:
Հանդիպման սկզբում Սերգեյ Վակուլենկոյի գեղեցիկ փոխանցումից հետո Յուսուֆ Օտուբանջոն բացեց հանդիպման հաշիվը, 25-րդ րոպեին Ջունինյոն կրկնապատկեց մեր առավելությունը: Էդգար Մալաքյանի տուգանայինի խաղարկումից հետո էլ աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը, որը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Խաղը բավական դրամատիկ ավարտ ունեցավ. այն բանից հետո, երբ մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, այն հետ մղեց Ստանսիլավ Բուչնևը, այնուհետև մրցավարի որոշմամբ բանակայինները կրկնեցին 11 մետրանոցը, և այս անգամ Ստասը ևս փայլեց:
Մեր թիմը այս տուրի ավարտից հետո շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը` 17 միավորով: «Փյունիկը» սեպտեմբերի 21-ին հյուր կգնա «Նոային»: