Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում ընդունել էր «Ալաշկերտին»:
Խաղը մեկնարկեց հորդառատ անձրևի պայմաններում, ու 12-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանը բացեց հաշիվը: Սակայն առաջին խաղակեսի
վերջնամասում Հովհաննես Հարությոնյանը հավասարեցրեց հաշիվը 11 մետրանոց նշակետից, ընդմիջման գնալուց առաջ Վագներ Գոնսալվեշը կրկնապատկեց մեր առավելությունը` խփելով իր առաջին գոլը Հայաստանի առաջնությունում:
Իսկ խաղի վերջակետը դրեց թիմի ավագ Արտակ Դաշյանը` 3:1:
«Փյունիկի» համար այս խաղը դարձավ պատմական, քանի որ տղաները տարան ակումբի 500-րդ հոբելյանական հաղթանակը առաջնությունում: Սա ռեկորդ է հայկական ակումբների շրջանում:
Մեր թիմը նաև շարունակում է անպարտելիության շարքը Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում: «Փյունիկը» 10 տուրից հետո միակ ակումբն է, որը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը:
Եղիշե Մելիքյանի տղաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 4-ին` հյուրընկալվելով Երևանի «Արարատին»: