«Փյունիկի» մինչև 12 տարեկանների թիմը այսօր առաջին հանդիպումն անցկացրեց «Բեսկովը ու նրա թիմը» մանկապատանեկան մրցաշարի շրջանակում:
Հովհաննես Բարբարյանի տղաները մրցեցին «Իրկուտսկի» իրենց հասակակիցների հետ ու հաղթանակի հասան 3:0 հաշվով: Մեր թիմից առաջին խաղակեսում հաշիվը բացեց Արեն Սարգսյանը, իսկ երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նարեկ Ավետիսյանը, որը ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Փյունիկ–2011»-ը վաղը կհանդիպի Մոսկվայի «Վեստին»: Իսկ հաջորդ օրը ուժերը կչափի Մոսկվայի «Սպարտակի» սաների հետ: