«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուին» պարտության մատնեց 2:0 հաշվով:
Մեր թիմը առաջին կեսում ստեղծեց մի քանի գոլային պահ, որոնցից միայն մեկը ավարտեց գոլով. Կարինե Մկրտչյանի մեկ հպումով կատարած փոխանցումից հետո Սուսաննա Վարդումյանը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Փյունիկ Աղջիկները» կրկին բազում պահեր ստեղծեց, սակայն դրանցից միայն մեկը Անի Կարապետյանը եզրափակվեց դարպասի գրավումով:
Հանդիպման վերջնամասում էլ երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց մեր թիմի եզրային պաշտպան Ռոզալինա Երիցյանը, բայց «Ուրարտուն» չկարողացավ քանակական առավելությունը գոլի վերածել:
Արմեն Բարեղամյանի թիմը այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 12-ին՝ տանը ընդունելով «Լեռնային Արցախին»: