0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սոլոմոն Ուդոն՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

Սոլոմոն Ուդոն «Փյունիկ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»:

Կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Մեր նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները համապատասխանաբար:

Ուդոն ելույթներ է ունեցել նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:

Ուդոն իր կարիերայի բոլոր տիտղոսները նվաճել է Հայաստանում: Նա երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր, նախ «Շիրակի», հետո արդեն՝ «Արարատի»: Մեկ անգամ էլ Սոլոմոնը գյումրեցիների կազմում բարձրացրել է Հայաստանի Սուպերգավաթը: 

Սոլոմոն Ուդոն 2020-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն ու հրավեր ստացել ազգային թիմից, որտեղ մասնակցել է 18 հանդիպման: 

Հաջողություն ենք մաղթում մեր նորեկին և մաղթում հաղթանակներ «Փյունիկի» հետ:

Վերջին նորություններ