Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ «Փյունիկն» իր տնային հանդիպումները կանցկացնի «Freedom Arena» նորակառույց մարզադաշտում։
ՈւԵՖԱ-ի 2-րդ կարգի ժամանակակից այս մարզադաշտը, որ գտնվում է անմիջապես «Փյունիկ» մարզադպրոցի հարևանությամբ, հագեցած է պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներով։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ հոկտեմբերի 23-ին «Freedom Arena» մարզադաշտում մեր առաջին տնային խաղին, որտեղ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկն» ընդունելու է «Գանձասարին»։ Խաղի սկիզբը՝ 19:00։ Մուտքն ազատ է։