Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը վարձակալական հիմունքներով ռումինական «Կլուժից» վերադառնում է «Փյունիկ»։
Լուկան ընթացիկ մրցաշրջանում մեր թիմին օգնել էր առաջնության մեկ խաղում և մասնակցություն ունեցել ամռանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Յուրիչիչը 5 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ:
Օգոստոսին Լուկան միացավ ռումինական «Կլուժին», որի կազմում 17 խաղ է անցկացրել և մրցակիցներին տխրեցրել է երկու անգամ:
Յուրիչիչը բացի նախորդ ամռանը գրանցած ցուցանիշներից, իր գոլերով օգնել է մեր թիմին 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլ էր գրանցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1), և իր անվան դիմաց ամրագրել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Բազելի» հետ տնային խաղի միակ գոլը:
26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Լուկան ամռանը մեր թիմից հեռացել էր 3 ռեկորդով.եվրագավաթների հայկական ակումբների լավագույն ռմբարկու (6), ինչպես նաև խփած անընդմեջ գոլերով (4 խաղ):
Բարի վերադարձ ենք մաղթում Լուկային և սպասում նոր գոլերի նռնագույնների կազմում: