
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք ստացավ «Վեստ Արմենիայի» դեմ խաղում ու փոխարինվեց:
Մեր ավագի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն:
Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ:
Դաշյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում ու վերադարձ խաղադաշտ: