«Փյունիկի» ֆուտբոլիստներ Ստանիսլավ Բուչնևը, Հովհաննես Հարությունյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Արտակ Դաշյանը և Դավիդ Դավիդյանը հրավեր են ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ մասնակցելու ստուգողական հանդիպումների:
Մեր ազգային ընտրանին կանցկացնի ուսումնամարզական հավաք մայիսի 27-ից հունիսի 7-ը, որի շրջանակում կունենա երկու ընկերական հանդիպում. հունիսի 4-ին, Լյուբլյանայում՝ Սլովենիայի դեմ, իսկ հունիսի 7-ին Երևանում՝ Ղազախստանի դեմ։
Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին, իսկ մեր ֆուտբոլիստներին՝ արդյունավետ մրցելույթներ: