0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մարտիմ Մայան՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 26-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայայի հետ:

Մեր նորեկի նախորդ ակումբը եղել է «Նոան», որի կազմում Մայան նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում, դարձել մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պորտուգալացին ֆուտբոլային կրթությունը ստացել է հեղինակավոր «Պորտուի» ակադեմիայում, որից հետո մեծամասամբ հանդես է եկել պորտուգալական ակումբներում: Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Մարտիմը կնքել է տեղի «Լեյշոյնշի» հետ, այնուհետև 5 տարի հանդես է եկել «Ռիո Ավեի» տարբեր տարիքային թիմերում: Հայրենի երկրում Մարտիմը խաղացել է նաև «Կազա Պիայում», «Ամորայում», «Տրոֆենսեում» և «Սանտա-Կլարայում»: 

Մարտիմը Պորտուգալիայի 2-րդ լիգայում 26 հանդիպում է անցկացրել, ինչպես նաև մասնակցել է երկու հանդիպման երկրի գլխավոր գավաթի խաղարկությունում: 

Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ «Փյունիկի» հետ:

Վերջին նորություններ