«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0:1 հաշվով զիջեց Մինսկի «Դինամոյին»:
Առաջին խաղակեսում մեր թիմը գործնականում կարող էր լուծել բոլոր հարցերը, սակայն ստեղծված բազմաթիվ գոլային պահերը այդպես էլ արդյունավետ չավարտվեցին:
Երկրորդ խաղակեսում դինամոյականները ավելի շատ էին գրոհում, սակայն հյուրերը լրջորեն չէին սպառնում մեր դարպասին: Ցավալիորեն, հանդիպման վերջին րոպեներին անմեղ իրավիճակում Եվգենի Կոչուկը հարվածեց մրցակցի ֆուտբոլիստին և 11 մետրանոց բերեց «Փյունիկի» դարպասին: Գնդակին մոտեցած Ալեքսեի Գավրիլովիչը խփեց դիմակայության միակ գնդակը և մեր թիմին դուրս թողեց պայքարից:
«Փյունիկը» այս խաղից հետո նահանջել է Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլ և մրցելու է «Սլովան» - «Ստրուգա» դիմակայության պարտվողի հետ: