«Փյունիկի» կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը նույնպես միացել է Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին՝ նախապատրաստվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025-27 թթ․ Մ-21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երիտասարդական հավաքական էր հրավիրվել նաև «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը։
Հոկտեմբերի 1-ին մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի Մ-21 տարեկանների հավաքականին, իսկ 4 օր անց՝ հոկտեմբերի 5-ին, արտագնա խաղում կմրցի Չեռնոգորիայի հասակակիցների հետ։
Մեր թիմը գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով վերոնշյալ հանդիպումներին։
Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։