Ուրախ ենք տեղեկացնելու, որ Աշոտ Գրիգորյանն իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Փյունիկի» հետ։
Անցած մրցաշրջանում Գրիգորյանը հանդես է եկել «Փյունիկ 2007»-ի կազմում և լուրջ ներդրում ունեցել Հայաստանի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթելու ճանապարհին։
Աշոտը 13 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու. պետք է նշել նաև, որ թիմի հետ Գրիգորյանը դարձել է նաև նույն տարիքային խմբի գավաթակիր:
16-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Փյունիկ Ակադեմիայի» կազմում մասնակցել է 6 հանդիպման։
Աշոտ Գրիգորյանը հրավիրվել է Հայաստանի Մ17 տարեկանների հավաքական, որտեղ երկու ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի հավաքականի հետ։
Մեր ֆուտբոլիստին շնորհավորում ենք և մաղթում հաջող մրցաշրջան։