Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի շարքերն է համալրել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը։
Դավիթը 2020/21 թթ. մրցաշրջանում «Ակադեմիա-05»-ի կազմում հանդես է եկել Հայաստանի Մ-18 առաջնությունում, ապա 2021 թվականից տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ի համակարգ՝ ելույթները սկսելով Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-2-ում։
2022 թվականի փետրվարի 26-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Փյունիկի» դեմ խաղում, Դավիթ Հակոբյանն իր նորամուտն է նշել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում։
Ընդհանուր առմամբ, նա բանակայինների կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիթ Հակոբյանի նախորդ թիմը Սլովակիայի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Ժելեզյարնե Պոդբրեզովան» էր, որի գույները նա պաշտպանում էր 2025 թվականի հունիսից։ Սլովակյան ակումբի կազմում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիթը հանդես է եկել նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ 2025 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Դավիթ Հակոբյանին։