«Փյունիկ Ակադեմիայից» Կարեն Հովակիմյանը, Սերգեյ Հարությունյանը, Համլետ Ալեքսանյանը, Արթուր Մանուկյանը և Սամսոն Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Լիտվայի դեմ ընկերական հանդիպումներին։
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքը բաժանված կլինի երկու մասի. Մեր ֆուտբոլիստներն օգոստոսի 29-ին կմիանան հավաքականին, այնուհետև հավաքը կվերսկսի սեպտեմբերի 3-5-ը, որից հետո հավաքականը կմեկնի Լիտվա՝ անցկացնելու ընկերական հանդիպումներ:
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք արդյունավետ հավաք և հաղթանակներ: