«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հետաքրքիր զրույց է ունեցել լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետ, ում համար ֆուտբոլը կյանք է, և ով օրինակ է մեր տարբեր սերունդների համար:
Սիմոնյանը պատմել է՝ ինչպես է սկսել զբաղվել ֆուտբոլով, պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկի, «Սպարտակի» շարքերը համալրելու, առաջատար հարձակվող դառնալու, Խորհրդային Միության հավաքական հրավերի, մարզչական կարիերայի սկզբի, ունեցած հաջողությունների, «Արարատը» գլխավորելու որոշման մասին, ունեցած դժվարությունների ու փառահեղ հաղթանակների, չեմպիոնությունների մասին, ինչպես նաև բացահայտել այլ հայտնի ու անհայտ դրվագներ իր կարիերայից: